Modus Vivendi Center
Published on Modus Vivendi Center (http://www.modusvivendicenter.org)

Home > - Գրքի շնորհանդես. «Կարսի մարզը Հայաստանի առաջին Հանրապետության կազմում (ապրիլ 1919թ.-հոկտեմբեր 1920թ): Նյութեր և փաստաթղթեր»

- Գրքի շնորհանդես. «Կարսի մարզը Հայաստանի առաջին Հանրապետության կազմում (ապրիլ 1919թ.-հոկտեմբեր 1920թ): Նյութեր և փաստաթղթեր»

2016թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 15.00-ին Մոդուս վիվենդի կենտրոն​ում (Ագաթանգեղոսի 2, հեռ. 060-52-19-20) տեղի կունենա.
ԿԱՐՍԻ ՄԱՐԶԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ
(ապրիլ 1919 թ.-հոկտեմբեր 1920 թ.)
ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
գրքի շնորհանդեսը:

Գիրքը Մոդուս վիվենդի կենտրոնի կողմից հրատարակվող հնավանդ գրքերի և վավերագրերի մատենաշարի երրորդ (Գ) հատորն է և  հրատարակության է պատրաստվել աշխատասիրությամբ Վլադիմիր Հարությունյանի [1]:  

Այն պարունակում է  նշված պատմական շրջանի՝ Կարսի մարզին վերաբերող շուրջ 150 փաստաթղթեր Հայաստանի ազգային արխիվից, ի թիվս որոնց, նաև հատվածներ այդ ժամանակաշրջանում մարզի քաղաքացիական նահանգապետ Ստեփան Ղորղանյանի (1865-1925 թթ.) 1922թ. գրված հուշերից: Ընթերցողին ներկայացվող արխիվային նյութերը որոշակի լույս են սփռում այդ օրերին հայ հասարակությունում և, մասնավորապես, Կարսի մարզում և այնտեղ տեղակայված հայկական բանակի զորախմբում տիրող այն իրավիճակի վրա, որն ի վերջո հանգեցրեց 1920թ. հոկտեմբերին առանց փաստացի դիմադրության Կարսի հանձնմանը քեմալական զորքին:

Գիրքը նվիրված է Ստեփան Ղորղանյանի 150-ամյակին, ուստի շնորհանդեսին սիրով հրավիրվում են նաև Առաջին Հանրապետության հայտնի պետական գործչի ժառանգները և Ղորղանյանների տոհմի մյուս ներկայացուցիչները:

Monday, October 31, 2016 - 19:00

google_map
Armenia Yerevan

google_map
+374 60 52 1920

google_map
modusvivendicenter@gmail.com

google_map
Modusvivendicenter.org

<\/a>") //--> //-->

Source URL: http://www.modusvivendicenter.org/hy/node/4095

Links
[1] https://www.facebook.com/vladimir.harutyunyan.3