Ֆեյսբուքյան ասուլիս Արա Պապյանի հետ || 12.06.14թ. || Հարց 9

Printer-friendly versionPrinter-friendly version
Հարց 9. Վարուժան Բաբախան
Պարո՛ն Պապյան, ենթադրեք Հայաստանն իր ուղղությունը փոխեց դեպի ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրում: Հստակ է՝ Ռուսաստանն էլ այդպես հանդարտ չի մնա, քանի որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը զիջումներ չընդունելու քաղաքականություն է, գերմաներեն ասում են «Null Toleranz Politik»: Շատերն այն կարծիքին են, որ Ռուսաստանը պատերազմ կհրահրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, դրա կողքին էներգետիկ ոլորտում Հայաստանին խիստ ճնշման տակ կդնի, գազ, էլեկտրականություն, հայ միգրանտներից դուրս կգցի և այլն... Այդ պարագայում ինչպե՞ս գոյատևել, Եվրոպան և ԱՄՆ-ն բնավ չեն խառնվի Հայաստանի հարցով, օրինակը՝ հենց Ուկրաինան։ Այնպես ինչպես Հայաստանը Ռուսաստանի համար այլևս կարևոր մի երկիր չէ, Հայաստանը ՆԱՏՕ-ի ու արևմուտքի համար էլ նաև կարևոր չէ, հատկապես որ Թուրքիան ՆԱՏՕ-ի մեջ է, և նրա թելադրանքները կարող են վնասակար լինել Հայաստանի համար: Գերմանիան՝ երկրորդ օրինակը, որի համար Հայաստանը որևէ կարևորութուն չունի: Չե՞ք կարծում, որ եթե Հայաստանն, ասենք, մոտենա Արևմուտքին, Ռուսաստանի գործոնը թողած, նաև այդ մոտեցումը վտանգ է սպառնում Արցախի հարցին։