Պատվաստել, թե՞ չպատվաստել…

Printer-friendly versionPrinter-friendly version
Պատվաստել, թե՞ չպատվաստել…
(To Vaccinate, or Not To Vaccinate…)



Երբեմն հանդիպում եմ բժշկական պատվաստումների դեմ հանդես եկողների ուղղակի կամ անուղղակի պնդումներն առ այն, որ պատվաստումը մեր երեխաների, առողջ սերնդի ու ազգի դեմ է ուղղված:
Մեկ և ընդմիշտ հիշե՛ք... 
Եթե պատվաստման դեմ հանդես եկողների պնդումները ժողովուրդը լուրջ ընդունի ու հրաժարվի, ասենք, ԿԿԽ-ից (կարմրուկ-կարմրախտ-խոզուկ), ապա 18-20 տարեկան հասնելու դեպքում այդ Չպատվաստված սերունդը, որը պահելիս է լինելու Հանրապետության ողջ սահմանը, լինելու է աշխարհի ամենախոցելի բանակը: Նման անպաշտպան զորքին կարելի է 1-2 օրում 100%-ով շարքից հանել ընդամենը 1 վարակված անձի 1 փռշտոցով...
Դրա համար, պատվաստումների դեմ հանդես գալուց առաջ, կամ պատվաստանյութերի կեղծ կամ վնասակար լինելը պնդելուց առաջ, ծանոթացեք բանիմաց բժիշկների կարծիքին, ու մի՛ փորձեք հակառակն ապացուցել... 
Աղեստամոքսաբան
ք. Երևան
9 փետրվարի, 2015թ.


Վերադառնալ Քաղաքական էպիկրիզ շարքին: