Հիպոկրատի երդում չե՛մ տվել...

Printer-friendly versionPrinter-friendly version
Հիպոկրատի երդում չեմ տվել… Ես ընդամենը կյանքումս մեկ անգամ հանդիսավոր երդվել եմ անձնվիրաբար ծառայել հայրենիքիս, ու հանուն նրա չխնայել կյանքս… Ու թե հիշողությունս չի դավաճանում, այդ օրը մենակ չէի երդվում, ու կարծեմ այդպիսի օրեր երկրիս պատմության մեջ շատ են եղել, ու շարունակվում են լինել… Երբ փողուց եմ դուրս գալիս, նայում եմ այն հազարավոր արուներին, ովքեր պիտի որ գոնե մեկ անգամ երդված լինեն, ու երդվել են՝ անձնվիրաբար ծառայել հայրենիքին, ու հանուն նրա չխնայել կյանքը… Երդվել են… Երբ փողոց եմ ելնում, և երբ դուրս եմ գալիս փողոցից… Ու՞ր է, թե երդվել են…

Բոլորը փոփոխություն են ուզում, բոլորը լավ կյանք և ապրուստ են ուզում, բոլորն ուզում են Գնում են թայֆաբազարի, գնում են ընտրության, գնում են հեղափոխություն անելու Երկրից են գնում Բոլորն ինչ-որ տեղ գնում են Ու մնում է միայնՄիայն թե ամեն ինչ մնում է նույնը
Ամսաթվեր են նշվում, ժամանակացույց է մշակվում, սպասումներն են դառնում անհամբեր

Իսկ
դուք գիտե՞ք, թե ինչ ասել է «Հաջորդ Օրը»
Ահա, թայֆաբազարն ավարտվեց, ահա, ընտրությունները կայացան, ահա, հեղափողությունը հաղթանակեցԻսկ ի՞նչ է լինելու հաջորդ օրը Դուք հասկանո՞ւմ եք, որ գալու է այդ հաջորդ օրը Ու զարթնելով ձեր փափուկ կամ կոշտ անկողիններում, երազախաբությունից բացի, ի՞նչ եք զգալու, այդ հաջորդ օրը
Ուսուցիչներ չկան՝ բավարար չափով, բավարար կրթվածության ու կրթելու եզակի տաղանդով բավարար օժտված 
Բժիշկներ չկան՝ բավարար չափով, բավարար փորձով, բավականաչափ ժամանակակից ու նվազագույն մարդասիրությամբ օժտված 
Տնտեսագետներ չկան՝ բավականաչափ ուսյալ և վերապատրաստված, բավականաչափ խորամանկ, ու համընդհանուր շահը բավականաչափ հաշվի առնող:
Իրավապահներ չկան՝ բավականաչափ ռոմանտիկ, բավականաչափ անձնուրաց, բավարար չափով արդարության զգացումով առաջնորդվող:
Կազմակերպիչներ չկան, գյուղատնտեսներ չկան, արվեստի անհատներ ու հանճարներ չկան, իր զինված օրը տված երդումը հիշող չկա Ու էլի շատ բան չկա, որ չի կարող մեկ օրում լինել Ոչ էլ մեկ տարում, ոչ էլ մեկ տասնամյակում Կան ընդամենը կիսատ-պռատ շինարարական բրիգադներ, որոնք եթե հարյուր հիվանդանոց էլ կառուցեն, առողջապահություն չի լինի, եթե հազար դպրոց էլ վերանորոգեն, կրթություն չի դառնա, եթե միլիոն հատ կառավարության շենք ու եկեղեցի էլ բարձրացնեն, անտեր երկիրը տեր ձեռք չի բերի
Գալու է այդ հաջորդ օրը, ու ոչինչ չի փոխվելու, որովհետև յուրաքանչյուրն ԻՆՔՆԱկատարելագործվելու, ԻՆՔՆԱկրթվելու, գիշերուզօր բանելու փոխարեն գնում է թայֆաբազարի, ընտրության, կամ հեղափոխություն անելու

Եթե
սոցհարցում անցկացնես, թե ի՞նչ երդումներ գիտեք, առաջին հորիզոնականում կլինի «հորս/մորս-արևը», երկրորդ հորիզոնականում՝ «Հիպոկրատի երդումը»... 
Այնինչ տարեկան քսան-երեսուն հազար ինքնասեր տղամարդ հանդիսավոր երդվում են` «անձնվիրաբար ծառայել հայրենիքին, ու հանուն նրա չխնայել կյանքը»…


Հայկ Մանասյան

Աղեստամոքսաբան
ք. Երևան
26 սեպտեմբերի, 2012թ.


Վերադառնալ Քաղաքական էպիկրիզ շարքին: