Լուծել, թե՞ լուծվել

Printer-friendly versionPrinter-friendly version
Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ որոշ հայեր (ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում) ոչ միայն չեն կարողանում, այլ չեն էլ ուզում, որպեսզի Հայոց հարցը լուծվի... 
Նույնիսկ թվում է, որ չլուծված լինելը ոմանց ձեռնտու է... 
Թե՞ կարծում են, որ անգործ կմնան... 
Վաղուց թևավոր խոսք է դարձել՝ «Հայոց հարց սարքեցին... Հայոց հարց դառավ», այսինքն՝ մի անլուծելի գլուխկոտրուկ դարձրեցին: 
Մի՞թե մենք չենք լուծելու մեր ազգի համար կենսական այս հարցը և շարունակելու ենք մաքառել: 

Եթե չլուծենք Հայոց հարցը, մենք ինքներս կլուծվենք որպես Ազգ: 

Հ.Գ. Ինձ թվում է, որ այս երևույթը նման է բժշկության մեջ հանդիպող այն դեպքերին, երբ ձեռնտու չի լինում, որ հիվանդության բուժումը շուտ հայտնաբերվի կամ նոր արդյունավետ դեղամիջոցը լայն տարածում գտնի, քանի որ «հին դեղերը» դեռ պիտի ծախվեն ու ծախվեն...
բ.գ.թ. Դավիթ Աբրահամյան
Ձեռքի և պլաստիկ վիրաբույժ
ք. Երևան
15 ապրիլի, 2015թ.

Վերադառնալ Քաղաքական էպիկրիզ շարքին: